ՀՀ նախագահն իր այս նոր կարգավիճակում միասնության խորհրդանիշը պետք է հանդիսանա, որն ընտրվում է կոնսենսուս հանած մեկ սկզբունքով: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հասցեին հնչող քննադատություններին, Ռուստամյանն ասաց. «Պարոն Սարգսյան, ոչինչ այդ քննադատությունները որ կան, ըստ էության, պատ են շարում հիմա, բայց դուք այդ պատը քանդեք, ոչինչ: Մենք մեր ներսում չպետք է պատեր ունենաք, իրավունք չունենա այդպիսի պատեր շարելու: Դուք ինքնաբավ մարդ եք, աչքներդ կուշտ, պետք է այնպիսի բան անեք, որ պատմությունը ձեզ հիշի միայն դրական անունով»:
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության պատգամավորների պնդումներին, որ Արմեն Սարգսյանը պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, ՏՌուիստամյանն ասաց. «Հայ մարդ ա, եկել ա իր ընդունակությունները, կարողությունները ուզում ներդնել հայ ժողովրդի շահերին, հզորացնի մեր երկիրը, մենք սկսում ենք թղթերի մեջ բաներ ման գալ, դա մերը չի»:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:




























