ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Տիգրանաշենի լեռնանցքում ձյուն է տեղում:

Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: 

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: