Լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալը մտադիր է ընդլայնել ներդրումային ծրագրերը Հայաստանում: Այս մասին նա նշել է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումերի նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Գործարարը նշել է, որ Հայաստանը ներդրումների տեսանկյունից շատ բարենպաստ երկիր է, եւ հավելել, որ իր բոլոր արտասահմանցի գործընկերներին կոչ է անում ներդրումներ կատարել Հայաստանում: Նիկոլա Աբու Ֆեյսալի ընկերությունը Հայաստանում զբաղվում է պեկան ընկույզի մշակմամբ: Նախագծի առաջին փուլում 100 հեկտար տարածքի վրա կտնկվի պեկան ընկույզի 30 հազար ծառ: Բացի գյուղատնտեսությունից՝ ներդրողը մտադիր է նաև զբոսաշրջային ծրագիր իրականացնել:

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է գործարարի նախագծերը եւ նշել, որ նախարարությունը միշտ պատրաստ է աջակցել նոր ներդրումների ներգրավմանը եւ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ քննարկել ներդրումային ծրագրերի մանրամասները: