Բրիտանական իշխանությունները քննարկում են ԱՄՆ-ի եւ եվրոպական դաշնակիցների հետ Ռուսաստանի դեմ միջոցները, որոնք կիրառվելու են այն դեպքում, եթե հաստատվի, որ Մոսկվան ներգրավված է Սոլսբերիում ԳՀՎ նախկին աշխատակց Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորման մեջ: Սա, ըստ «Եվրոպեյսկայա պրավդայի», հաղորդում է The Times թերթը, հղում կատարելով հատուկ ծառայությունների աղբյուրներին:
Ըստ նրանց՝ քննարկվում են հնարավոր դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական միջոցները: «ՌԴ-ում 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի գավաթի բոյկոտը տարբերակներից մեկն է», - ասել է զրուցակիցներից մեկը:
Թերթի մեկ այլ աղբյուրը նշել է, որ «քաղաքական գործիչները եւ պաշտոնյաները կարող են չգալ 2018 թվականի աշխարհի գավաթին կամ նույնիսկ Անգլիայի հավաքականին հանել առաջնությունից»:
Նա նշել է, որ այլ երկրները, ինչպիսիք են Լեհաստանը, Ավստրալիան եւ Ճապոնիան, կարող են հետեւել այդ միջոցներին: «Շատ տարբերակներ են քննարկվում», - ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ասել է, որ երկիրը կհրաժարվի մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, եթե պարզվի, որ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հետ Մոսկվան առնչություն ունի:
«Ռուսաստանը շատ հարաբերությոններում դարձել է վնասակար, ավերիչ ուժ եւ Բրիտանիան այդ գործունեությանը խոչընդոտելու առաջնորդներից է աշխահում», — ասել է նա:
ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր
Սկրիպալի գործը քննելու է բրիտանական կառավարության արտակարգ հանձնախումբը
Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները
Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը
Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է
Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով
Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել



























