Բրյուսելում տաքսիների վարորդները երեքշաբթի բողոքի ցույցի են դուրս եկել իրենց կարծիքով Uber տաքսի ծառայության վարորդների անբարեխիղճ մրցակցության դեմ։ Ի նշան բողոքի՝ տաքսիների շարասյունը շարժվում է սովորականից 20-30 կիլոմետր ժամով ավելի դանդաղ, քան սովորաբար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Բելգիայի տաքսու վարորդների ֆեդերացիան։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, դանդաղ ընթացող եւ պարբերաբար կանգնող 300 մեքենաներից բաղկացած շարասյունը Բրյուսելի ճանապարհներին խցանումների առաջացման է հանգեցրել:
Տաքսիների վարորդները մեղադրում են Uber–ին ցածր սակագներով հաճախորդներին գրավելու մեջ, որն անբարեխիղճ մրցակցություն է։




























