88 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, երգիչ եւ երգահան Օլեգ Անոֆրիեւը։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է նրա փեսան։
Օլեգ Անոֆրիեւը հանդիսատեսին հայտնի է որպես դերասան, երգիչ եւ երգահան, ՌԴ ժողովրդական արտիստ։ Նա սովորել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնին կից դպրոցում, համալսարանն ավարտելուց հետո ընդգրկվել Մոսկվայի կենտրոնական մանկական թատրոնի դերասանական խմբում։ 1960 թվականին տեղափոխվել է Մայակովսկու անվան թատրոն, իսկ 1962 թվականին դարձել Մոսովետի անվան թատրոնի դերասան։
Նա աշխատել է հեռուստատեսությունում եւ ռադիոյում, 1990-ական թթ. վարել է ՌՏՌ–ի եթերում հեռարձակվող «Հեքիաթային ետճաշիկ» եւ ՕՌՏ–ի եթերում հեռարձակվող «Տնային գրադարան» հաղորդումները։ 1992 թվականին որպես ռեժիսոր նկարահանել է «Սիրահարված լինել» ֆիլմը, որի համար նաեւ երաժշտություն է գրել։




























