Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կալանավորման պայմանները չեն համապատասխանում  միջազգային չափանիշներին եւ կարող են հանգեցնել նրա վաղաժամ մահվան: Այս մասին նշվում է բրիտանացի խորհրդարանականների զեկույցում, փոխանցում է AFP-ն:

Զեկույցի համաձայն՝ Մուրսին շաքարային դիաբետ ունի, ինչպես նաեւ՝ լյարդի եւ երիկամների հիվանդություններ, սակայն համապատասխան բժշկական օգնություն չի ստանում: Նա պահվում է օրվա ընթացքում 23 ժամ պահվում է մեկուսարանում, իսկ զբոսանքի եւ ֆիզիկական վարժությունների համար ընդամենը մեկ ժամ է նախատեսված, որոնք նա միայնակ է կատարում: Զեկույցում նշվում է, որ նման պայմանները կարող են որակվել որպես խոշտանգում որակավորվել:

Նշենք, որ խորհրդարանականները չեն կարողացել այցելել Մուրսիին բանտում, եւ զեկույցը կազմվել է   «բոլոր հասանելի վկայությունների», այդ թվում նաեւ վկաների ցուցմունքների, ՀԿ-ների զեկույցների եւ անկախ ապացույցների հիման վրա: