Չինաստանը խորհուրդ է տվել ԱՄՆ–ին ձեռնպահ մնալ այնպիսի միջոցառումներից, որոնք այս կամ այն չափով կարող են երկկողմ առեւտրային հարաբերությունների հետագա վատթարացման բերել, հակառակ դեպքում Վաշինգթոնը կընկնի իր իսկ փորած փոսը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

Պատասխանելով հարցին, թե Չինաստանը ինչ պատասխան միջոցներ է մտադիր ձեռնարկել ԱՄՆ–ի կողմից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի սահմանումից հետո՝ Գաո Ֆենը ասել է, որ Չինաստանը մինչ այդ հրապարակել էր պատասխան գործողությունների ցանկ, որոնք նրանք ձեռք կառնեն, եթե չհաջողվի պայմանավորվել ամերիկյան  կողմի հետ։ Այս միջացառումների շուրջ խորհրդակցությունները կմեկնարկեն մարտի 31-ից հետո, երբ լրանում է հանրության կողմից, այդ թվում՝ տարբեր նախարարություններից եւ բիզնես շրջանակներից առաջարկությունների ընդունման ժամկետը։