Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը կանցկացվի Սաուդյան Արաբիայի արեւելքում գտնվող Դահրան քաղաքում, այլ ոչ թե՝ մայրաքաղաքում, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արաբական պետությունների լիգայի 29-րդ գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 15-ին Դահրանում (Էշ Շարքիա նահանգում)»,- նշվում է հաղորդագրության մեջ: Գագաթնաժողովի անցկացման վայրը փոփելու մասին որոշման պատճառները, սակայն չեն նշվում: Իսկզբանե գագաթնաժողովը նախատեսված էր անցկացնել մարտի վերջին օրերին, սակայն մարտի 26-28-ը Եգիպտոսում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ արտգործնախարարները որոշում են կայացրել հետաձգել հանդիպումը մինչեւ ապրիլի կեսը:

Եմենի դեմ պայքարող ռազմական կոալիցիան երկուշաբթի օրը հայտարարել էր Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված 7 բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին, որոնցից երեքը ուղղված էին դեպի թագավորության մայրաքաղաքը: Al-Arabiya-ի փոխանցմամբ՝ հրթիռի բեկորների՝  բնակելի վայրերի վրա ընկնելու հետեւանքով Եգիպտոսի քաղաքացի է մահացել, երկու մարդ վիրավորվել է: