Մալազիայի կառավարությունը որոշել է «կեղծ լուրերի» մասին օրինագծում պատիժը 10-ից 6 տարվա նվազեցնել` մարդու իրավունքների պաշտպանների խմբերի եւ ընդդիմության բողոքներից հետո: Ընդդիմությունը կարծում է, որ օրինագիծը նպատակ ունի համընդհանուր ընտրություններից առաջ այլախոհներին ստիպել լռել, հաղորդում է AP-ն:
Սպասվում է, որ օրինագիծը կհաստատվի հաջորդ շաբաթ: Բացի ազատազրկումից նախատեսվում է տուգանք՝ 500 հազար ռինգիթի չափով (128 հազար դոլար)
Իրավապաշտպանները նշում են, որ օրնագիծը, որը վերաբերում է բոլոր զանգվածային լրատվամիջոցներին եւ տարածվում է անգամ Մալազիայի սահմաններից դուրս օտարերկրացիների վրա, նպատակ ունի դադարեցնել վարչապետ Նաջիբ Ռազակիի մասնակցությամբ բազամիլիարդ ֆինանսական սկանդալի քննարկումը:




























