Հարավային Կորեան մտադիր է պարզել, թե ինչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ազատ առեւտրի համաձայնագիրը կապելով Փհենյանի հետ բանակցությունների հետ։

Ավելի վաղ  Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է  Հարավային Կորեայի հետ առեւտրային համաձայնագրի իրականացումը հետաձգվի մինչեւ Փհենյանի հետ բանակցությունները՝ անվանելով այն «ուժեղ հաղթաթուղթ»։

Նշենք, որ Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է ապրիլի 27–ին՝ այսինքն, մինչեւ Կիմ Չեն Ընի եւ Թրամփի սպասվող հանդիպումը։