Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաբազայի մասին 1996 թվականին կնքված պայմանագրում մի դրույթ կա, որը թույլ է տալիս նոր ենթակառուցվածքների հաշվին ավելացնել դրա հավաքակազմը, սակայն՝ արդեն նոր համաձայնագրով: Այս մասին մարտի 30-ին «Միակողմանի միություն. Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանը:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում Ռազմական ոստիկանություն համեմատաբար վերջերս են ստեղծվել՝ 2011 թվականին, իսկ մինչ այդ պատերազմական հանցագործությունների հետ կապված խնդիրները փորձում էին կարգավորել պարետատների միջոցով: Սակայն հետո, ինչպես նշեց պատգամավորը, Ռուսաստանում գնացին նույն ճանապարհով, որով շատ ավելի շուտ գնացել էր Հայաստանը: «Հայաստանն այժմ քննարկումների փուլում է, եւ մենք մեր ռուս գործընկերների հետ միասին պետք է հասկանանք Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումների իրավական կարգավիճակը՝ թե ինչ խնդիրներով դրանք պետք է զբաղվեն»,- պարզաբանեց Հակոբյանը:
Ընդ որում, նա համոզմունք հայտնեց, որ ռուսական կողմը Հայաստանի տարածքում պետք է ունենա Ռազմական ոստիկանության իր ներկայացուցիչներին, քանի որ ռուսական ռազմաբազայում զինծառայողների հետ կապված խնդիրների դեպքում դրանով պետք է զբաղվի հենց ռուսական կողմը եւ ոչ թե ՀՀ Ռազմական ոստիկանությունը:
Միեւնույն ժամանակ, Միհրան Հակոբյանը ընդգծեց, որ Գյումրիում ՌԴ Ռազմական ոստիկանության կազմը չպետք 20 մարդուց ավելի լինի: «Ես այստեղ որեւէ վտանգ չեմ տեսնում, քանի որ մեր երկրում ռուսական ռազմական խմբավորման ներկայությունը մեր անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է»,- եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ օրերս Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարել էր Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կազմավորման մասին: Ըստ տարածված հաղորդագրության՝ նախկինում Գյումրու ռազմաբազայում կարգուկանոնի պահպանման համար առանձին պահակախումբ էր հատկացվում, սակայն նրա մեջ մտնող զինծառայողները հատուկ պատրաստվածություն չունեին: Ջոկատները, որոնք ստեղծվում են այսօր, համալրված կլինեն Վլադիկավկազում վերապատրաստված մասնագետներով:
ՀՀ Ռազմական ոստիկանությունը չպետք է զբաղվի ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրներով. ՀՀԿ պատգամավոր
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























