Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ երկրի իշխանությունները չեն պատրաստվում ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ֆրանսիան շարունակում է մասնակցել ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Մենք չենք նախատեսում նոր օպերացիա սկսել Սիրիայի հյուսիսում՝ բացառությամբ միջազգային կոալիցիայի կազմում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունների: