Ադրբեջանցի լրագրող Ռախիմ Նամազովը եւ նրա կինը, ովքեր քաղաքական ապաստան էին ստացել Ֆրանսիայում,  մարտի 30-ին ուրբաթ առավոտյան Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող Թուլուզ քաղաքին մերձական Կոլոմյե համայնքում զինված հարձակման զոհեր են դարձել: Նամազովը մեջքին ծանր հրազենային վնասվածք է ստացել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա կինը՝ Աիդան, սպանվել է մոտ հեռավորության վրա գլխին ստացված հրազենային վնասվածքից, հաղորդում է DW-ն:

Համաձայն ոստիկանության աղբյուրների՝ Նամազովը եւ նրա կինը ավտոմեքենայով անցնում էին Կոլոմյեի բնակելի թաղամասերից մեկով, երբ նրանց ուղղությամբ 8 կրակոց հնչեց: Կոլոմյեի քաղաքապետ Տրավալ Միշելեն AFP-ին ասել է, որ անհնար է չմտածել, որ սա «քաղաքական հաշվեհարդար» չէ, քանի որ Ռախիմ Նամազովը լրագրող է, որին հայրենիքում խոշտանգել եւ բանտ էին նստեցրել եւ նա Ֆրանսիայում քաղաքական ապաստան է ստացել:

Տրավալ Միշելեն վտահություն է հայտնել, որ այս հանցագործությունը կապ չունի անցյալ շաբաթ կատարված  ահաբեկչությունների հետ:

Նամազովը Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վճռական քննադատն է: 2017-ի դեկտեմբերին YouTube-ում հրապարակված հոլովակում նա նշել էր, որ իրեն բանտ են նստեցրել նրա համար, որ նա գրել էր ադրբեջանական բանակում զինվորների հետ դաժան վերաբերմունքի մասին: