Երեւանում Բրյուսելից ժամանած երիտասարդ երաժիշտների համերգը եւս մեկ ապացույց է, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ մշակութային կապերը խորանում են: Այս մասին մարտի 30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ 10 օր առաջ Բրյուսելում գտնվող Հայաստանի մշակույթի նախարարը ԵՄ-ի հարցերով լիազոր անձի հետ փոխըմռնման համատեղ հուշագիր է ստորագրել, ինչը թույլ է տվել ապահովել Հայաստանի մասնակցությունը «Ստեղծագործական Եվրոպա» ծրագրում:

 ««Ստեղծագործական Եվրոպա»-ն նոր դռներ կբացի Հայաստանի արվեստագետների համար եւ հնարավորություն կտա մասնակցել Եվրոպայում կազմակերպված տարբեր մշակութային միջոցառումներին», - ասաց Սվիտալսկին:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց դեսպանը, 2018 թվականը նրանց համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ «Եվրոպական մշակույթի ժառանգության» տարի է հռչակված եւ շուտով Հայաստանում այդ առիթով իրադարձությունները կսկսվեն:

Միեւնույն ժամանակ, Սվիտալսկին հայտնեց, որ ապրիլի 19-ին Զվարթնոց տաճարի ավերակների մոտ համերգ տեղի կունենա:

«Մենք ցանկանում ենք դրանով ցույց տալ, թե որքան կարեւոր է մեզ համար դարեր շարունակ եվրոպական մշակույթի զարգացման գործում Հայաստանի մասնակցության կարեւորությունը», - ընդգծեց նա: