Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն հայտարարել է, թե աշխարհն ունի ղեկավարների լուրջ ճգնաժամ։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն նշել է, թե աշխարհում թիվ մեկ լիդերը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ «Նրա կողքին մի քիչ էլ կարող եք Պուտինին ավելացնել։ Աշխարհում, Եվրոպայում այս պահին պակասում են լիդերները։ Նայեք Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային ու Իսպանիային։ Այդ երկրները տեխնոկրատներն են ղեկավարում»,–ասել է թուրք փոխվարչապետը։




























