Աֆղանստանի խորհրդարանի եւ տեղական խորհուրդների ընտրությունները կկայանան 2018 թվականի հոկտեմբերին: Այս մասին հայտարարել է երկրի անկախ ընտրական հանձնաժողովը: ՄԱԿ-ը ողջունել է այս որոշումը եւ խոստացել աջակցել ընտրությունների կազմակերպման հարցում:

«Ընտրությունների հստակ ժամկետների հաստատումը, անկասկած, դրական զարգացում եւ կարեւոր ձեռքբերում է ... Ընդունված որոշումը թույլ կտա ընտրությունների պաշտոնական նախապատրաստական աշխատանքները սկսել», - ասել է Աֆղանստանին աջակցելու ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Տադամիչի Յամամոտոն:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը շեշտել է, որ թափանցիկ եւ համընդհանուր ընտրությունների անցկացումը պետք է հանգեցնի Աֆղանստանում ժողովրդավարական քաղաքական գործընթացների ամրապնդմանը: