Չինաստանը հույս ունի, որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ առաջնորդների առաջիկա հանդիպումը կօգնի սահուն առաջընթացին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Պեկինը հույս ունի, որ բոլոր կողմերը կօգտվեն այս հնարավորությունից: Նա նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում բոլոր կողմերի անվտանգության խելամիտ նկատառումները:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը պետք է տեղի ունենա ապրիլին:




























