Ս-400 զենիթահրթիռային «Տրիումֆ» համակարգի առաջին հրամանատարական համալիրը, բացառությամբ օժանդակ սարքավորումների, երկու նավով առաքվել է Չինաստան։ 
Լրացուցիչ սարքավորումները, որոնք տուժել են երրորդ նավով տեղափոխվելու ժամանակ, պատվիրատուին ամռանը կփոխանցվի, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Պայմանագրով սահմանված ժամկետներում Ս-400 հրամանատարական համալիրը երկու նավերով Լենինգրադի մարզի Ուստ Լուգա նավահանգստից առաքվել է Չինաստան։ Այն ներառում է հրամանատարական կետ, ռադիոտեղորոշիչ կայաններ, արձակման կայաններ, էլեկտրական սարքավորումներ եւ այլ գույք: Բացակայում է երրորդ նավի վրա եղած սարքավորումը»,–նշել է գործակալության աղբյուրը։