ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել կանգնեցնել Մեքսիկայից դեպի ԱՄՆ-ի սահման մոտեցող միգրանտների քարավանը: «Հոնդուրասից մարդկանց մի մեծ քարավան է այժմ հատում Մեքսիկայի սահմանը եւ մոտենում է մեր՝ «թույլ օրենքներով» սահմաններին: «Կթան կով» NAFTA-ն (Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագիր) գործում է այնպես,  ինչպես օտարերկրյա օգնությունը՝ Հոնդուրասին եւ այլ երկրներին, որոնք դա թույլ են տալիս: Կոնգրեսը պետք է անմիջապես գործի»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թրամփը:

Խոսքը հրապարակային ակցիայի մասին է, որի նպատակը միգրանտների խնդիրներին ուշադրություն հրավիրելն է. այն անցկացվում է 2010 թվականից: Կենտրոնական Ամերիկայից միգրանտների քարավանը Մեքսիկայով մոտենում է ԱՄՆ-ի սահմանին: