Ապրիլի 1-ին Cloudflare-ը գործարկել է իր նոր՝ DNS-սերվեր 1.1.1.1. -ը: Այդ մասին ասվում է կազմամերպության պաշտոնական բլոգում: Կազմակերպությունը խոստանում է արագացնել ինտերնետ կապը և պահպանել օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը:
«Սա ամենաարագ DNS ծառայությունն է, շեշտը դնելով տվյալների գաղտնիության վրա»,- նշված է բլոգում:
Կազմակերպությունը կենտրոնանում է օգտագործողների անվտանգության վրա և խոստանում մաքրել բոլոր DNS-հարցումների ֆայլերը՝ 24 ժամը լրանալուն պես:
Սերվիսի աշխատանքի հիմքում ընկած է open source DNS-սերվեր Knot Resolver-ը:
Կազմակերպությունն օգտվել է դրանից, քանի որ այն ունի իրենց անհրաժեշտ բոլոր գործառույթները: Cloudflare DNS-սերվերը օգտագործում է DNS-over-TLS և DNS-over-HTTPS protocol-ները, ինչը հնարավորություն է տալիս ստանալու զննարկիչների և ՕՀ-երի մեծ մասի աջակցությունը:



























