SNCF Ֆրանսիական երկաթուղային ընկերության բարեփոխման դեմ հանդես եկող երկաթուղային ոլորտի աշխատակիցների բողոքի ցույցը, որոնք հայտարարել են երկարատեւ գործադուլի մասին, մեկնարկել է Փարիզի Արեւելյան երկաթուղային կայարանից, ամբոխի մեջ ֆայերներ են այրում, փողոցները ծխով են պատված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոծ բազմության սկզբում քայլում են սեեւ հագուստով եւ դիմակներով մարդիկ: Ցուցարարները երթից մոտ երկու ժամ առաջ էին սկսել հավաքվել Արեւելյան կայարանում կան: Երկաթուղային կայարանի մոտ տարբեր ոճի երաժշտություն էր հնչում:
Երկաթուղայինների երեք ամենախոշոր ահրմիությունները՝ CGT-ն, CFDT-ն եւ Unsa-ն, հայտարարել էին երկուշաբթի օրը՝ ժամը 19-ից սկսվող գործադուլի մասին: Գործադուլը կտեւի երեք ամիս՝ մինչեւ հունիսի 28-ը: Գործադուլավորները ծրագրերում են յուրաքանչյուր շաբաթ երկու օրով ամբողջությամբ դադարեցնել գնացքների աշխատանքը:
Արհեստակցական միությունները բողոքում են կառավարության կողմից հայտարարված SNCF ազգային երկաթուղային ընկերության բարեփոխման դեմ: Բարեփոխումը երկաթուղային տրանսպորտի շուկան նախապատրաստում է եվրոպական մրցակցության համար բացմանը, ինչպես նաեւ վերացնում է երկաթուղայինների հատուկ կարգավիճակը եւ արտոնությունները:
Արհմիութենական կազմակերպությունների ուղերձում նշել են, որ SNCF-ի բարեփոխումը «կոչնչացնի պետական երկաթուղային ընկերությունը», սակայն «չի լուծի ո՛չ դրա պարտքի խնդիրը, ո՛չ էլ ամակարգային խախտումների խնդիրը ընկերության աշխատանքում»:
Ինչպես նշում է AFP- ն, այս գործադուլը երկրի նախագահ Էմանուել Մակրոնի համար լուրջ մարտահրավերներից մեկը կդառնա, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր «խորքային բարեփոխումներ» անցկացնել Ֆրանսիայում:




























