Առաջարկվող օրինագծի էությունը կայանում է նրանում, որպեսզի Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան նպաստաներ ստանալ՝ նույնիսկ առանց կոնկրետ բնակության վայրի կամ գրանցման: Հակառակ դեպքում, երբեմն քաղաքացիներն ամբողջությամբ չեն ստանում օրենքով հասանելի նպաստաները: Այս մասին ապրիլի 4-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Նա առաջարկեց չեղարկել օրենքի այն դրույթը, որի համաձայն երեխային ոչ Հայաստանում ծնած, սակայն միեւնույն ժամանակ ՀՀ քաղաքացի հանդիսացող մայրերը զրկվում են մայրության նպաստից: Ընդդիմադիր քաղաքական գործիչն այս կետը խտրական է համարում, քանի որ այն խախտում է ազատ տեղաշարժվելու իրավունքը: «Եթե Հայաստանի քաղաքացին լքում է երկիրը, նա չի կորցնում իր քաղաքացիությունն ու պարտականությունները, այլ երկրի քաղաքացի չի դառնում, եւ նա իրավունք ունի օգտվել իր համար նախատեսված բոլոր ծառայություններից»,- բացատրեց Գորգիսյանը:
Միեւնույն ժամանակ, նա առաջարկում է մայրության նպաստներ վճարել միայն այն կանանց, որոնք վարձատրվող աշխատանքով ապահովված չեն: Բացի այդ, մայրության նպաստն առաջարկվում է վճարել՝ չսպասելով, մինչ նրանք իրենց վիճակի մասին համապատասխան փաստաթղթեր կներկայացնեն: Առաջարկվում է նաեւ, որպեսզի մայրության նպաստների վճարման մասին որոշումն իրականացվի 5 օրվա ընթացքում:
Միեւնույն ժամանակ, օրինախագիծը նախատեսում է, որպեսզի այն դեպքում, եթե քաղաքացին, ում նպաստ է հասնում, 12 մասվա ընթացքում չի օգտվում իր բանկային հաշվին փոխանցված միջոցներից, դրանք դուրս բերվեն ի օգուտ պետության:
ՀՀ քաղաքացիները պետք է մայրության նպաստ ստանան՝ անկախ ծննդավայրից. «Ելք» դաշինք
Հասանելի է
русский



























