Թերթի  տեղեկություններով, «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի հետ, խոստացել է 2 միլիարդ դոլարի ներդրում անել Երեւան քաղաքի զարգացման համար։ Դա յուրօրինակ փորձություն է Կարեն Կարապետյանի համար, քանի որ նա պետք է ցույց տա, թե իր շրջապատի միջոցով ինչ ներդրումներ կարող է բերել քաղաքային բյուջե։ Իսկ ինչքան շատ լինի, այնքան Սերժ Սարգսյանի մոտ Կարեն Կարապետյանի դիրքերը կամրապնդվեն, գրում է թերթը։