Թուրքիան համաձայնության չի եկել ԱՄՆ–ի հետ Patriot զենիթահրթիռային համակարգերի տեխնոլոգիաների հարցում, այդ պատճառով համաձայնագիր է կնքել Ռուսաստանի հետ Ս-400–ների տրամադրման շուրջ։  Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Թուրքիան օբյեկտիվ չափանիշներ ունի, որոնց դեպքում միայն ձեռք կբերի այդ համակարգերը՝ դրանք են գինը, առաքման պայմանները, սակայն գլխավորը տեխնոլոգիաների փոխանցումն է։ Patriot համակարգերի հարցով մենք բանակցություններ ենք վարել ԱՄՆ–ի հետ, մեր նախագահը քննարկել է այդ թեման Թրամփի հետ։ Սակայն փոխըմբռնման հասնել Patriot–ի արտադրողների հետ չի հաջողվել։ Իսկ Ռուսաստանը ընդառաջ է գնացել մեզ Ս–400 զենիթահրթիռային համակարգերի հարցով»,–ասել է Կալինը Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նա հավելել է, որ Թուրքիան որեւէ առարկություն չունի Patriot–ի հարցում, եթե Անկարայի պայմանը ընդունվի. «Մենք կաշխատենք, գնդակը ԱՄՆ դաշտում է»,–ասել է նա։ 

Նա նշել է, որ ՆԱՏՕ–ի անդամությունը չի կարող խանգարել ռուսական զենիթահրթիռային համակարգի ձեռքբերմանը։ 
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները ստորագրել են Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման վարկային համաձայնագիրը։