Տավուշի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմնաին գտնվող Բաղանիս գյուղում նոր մանկապարտեզ եւ կացարան կկառուցվի: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ապրիլի 5-ի նիստին որոշում է կայացրել որոշեց 0.03314 հա տարածք հատկացնել: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքով՝ հողատարածքը գտնվում է Բաղանիսի գյուղական դպրոցի մոտ: Մանկապարտեզը կկառուցվի «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ, որը նախատեսում է 41 միլիոն դրամ ներդնել նախագծի մեջ, իսկ կացարանը՝ Հայկական միության աջակցությամբ (6 միլիոն դրամ):

Գյուղական մանկապարտեզի նախկին շենքը ոչնչացվել է 1992-1995 թվականների գնդակոծությունների հետեւանքով: