Շատ ուրիշ երկրներում ևս նույնիսկ ամենածանր ժամանակ, կանայք վստահորեն իրենց ուսերին են կրում ընտանիքի, հանրության հիմնական բեռը: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հատուկ հարցազրույցում ասել է ապրիլի 9-ին ՀՀ նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնած Արմեն Սարգսյանը:
«Գեղեցիկ կեսն ակտիվ մասնակցում է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքին՝ չհաշված ավանդական «կանացի» ոլորտները՝ առողջապահություն ու կրթություն: Մեզանում կանայք կան կառավարությունում, խորհրդարանում, դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ձեռնարկատերեր», նշել է ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ժամանակակից հասարակության մեջ կնոջ դերը պետք է ամեն կերպ ընդլայնել ու մեծացնել:
«Ցանկանում եմ արժանին հղել հայ կնոջը՝ տիկնոջը, մորը, դստերը, քրոջը: Կինն ազգի առանցքն է, ողնաշարը, և ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Շատ ուրիշ երկրներում ևս նույնիսկ ամենածանր ժամանակ, կանայք վստահորեն իրենց ուսերին են կրում ընտանիքի, հանրության հիմնական բեռը»,- «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահը:
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























