Ֆրանսիական դատարանը դատական հայց է ներկայացրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ իբն Սալմանի դեմ. նրան  մեղադրում են խոշտանգումների համար: AP-ի տվյալներով՝ հայցը ներկայացվել է իրավաբան Ջոզեֆ Բրեհամի կողմից, ով ներկայացնում է եմենյան իրավապաշտպան խումբը:

Ջոզեֆ Բրեհամը դատի է տալիս արքայազնին, ով այժմ գտնվում է Ֆրանսիայում, Եմենում տեղի ունեցած ռմբակոծություններում վերջինիս մասնակցության հետ կապված: Հայցում պնդվում է, որ արքայազնը դիտավորյալ է քաղաքացիական անձանց թիրախ դարձրել:

Բրեհամի խոսքով՝ Ֆրանսիան իրավասություն ունի այս գործի հետաքննության համար, քանի որ հայցը ներկայացվել է ապրիլի 9-ին, երբ Մուհհամեդն արդեն ֆրանսիական հողում էր: Սակայն փաստաբանը խոստովանել է, որ նրան ձերբակալել չեն կարող. արքայազնը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: