Կառավարությունն այսօր՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն է տվել Արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման ռազմավարությանը եւ դրանից բխող 2018-2021թթ. միջոցառումների ծրագրին:

Ըստ այդմ՝ նախատեսվում է հստակեցնել վտանգավոր արտադրատեսակների էկոլոգիապես արդյունավետ օգտահանման եւ վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները եւ նպատակները, նախադրյալներ ստեղծել «Գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի գիտակից կառավարման համակարգի» ներդրման համար, որով կապահովվի այդ ոլորտի գծով առաջացող թափոնների արդյունավետ կառավարումը եւ օրեցօր աճող բնապահպանական հիմնախնդիրների լուծումը: