ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմին իր նոր գրքում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեղադրելով նրան ոչ քաղաքակիրթ լինելու եւ ստին հակված լինելու մեջ։

Կոմին Թրամփին բնութադրել է որպես անդրդվելի ստախոսի, որը զուրկ է մարդկայնությունից եւ սեփական «ես»–ի ստրուկն է, ոչինչ չգիտի իր աշխատանքի մասին եւ որին չի անհանգստացնում «ամերիկյան ժողովրդավարության վրա ռուսական հարձակումը»։ Նա չի շրջանցել նաեւ Թրամփի արտաքին տեսքը՝ նշելով, որ նրա մաշկը նարնջագույն է եւ նկարագրել է աչքերի շուրջ սպիտակ  շրջանակները։ Նա կարծում է, որ Թրամփը սպառնալիք է իր հավատարմության խեղաթյուրված հայեցակարգով եւ արհամարհում է օրենքի գերակայությունը, փոխանցում է CNN–ը։

Գրքում Թրամփը ներկայացված է մաֆիոզ կերպար, որը փորձում է ջնջել իրավապահ մարմինների եւ քաղաքականության սահմանները։ Հեղինակը նշում է, որ Թրամփը ճնշում է գործադրել իր վրա ընտրություններում ռուսական միջամտության հարցով։

Գիրքը կոչվում է «Նվիրվածության բարձրագույն մակարդակը» (A Higher Loyalty), որը վաճառքի կհանվի հաջորդ շաբաթ։