ԱՄՆ կինոքննադատների ասոցիացիան ամփոփել է 2010թ. արդյունքները:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել Դեվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը՝ Facebook սոցցանցի ստեղծման մասին:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ավելի վաղ ֆիլմը «գեղարվեստական հորինվածք» էր համարել:

Տարվա լավագույն դերասանուհի է համարվել Նատալի Պորտմանը «Սեւ կարապ» ֆիլմում կերտծ դերի համար, իսկ լավագույն դերասան է ճանաչվել Քոլին Ֆերթը՝ «Թագավորը խոսում է» ֆիլմի համար:

Նորելուկ լավագոյն դերասան է ճանաչվել Հեյլի Սթայնֆիլդը՝ «Երկաթե սեղմում» ֆիլմի համար, իսկ Քվենտին Տարանտինոն հատուկ մրցանակ է ստացել երաժշտության եւ կինոյի սինթեզի համար:

Ասոցիացիան ընդգրկում է ոլորտի ամենաազդեցիկ 200 մասնագետների: