ՄԱԿ գլխավոր քարտուղոր Անտոնիու Գուտերեշը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հետաձգել է իր այցելությունը Սաուդյան Արաբիա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հարձակումից հետո ՄԱԿ գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային հիշեցրել է ՄԱԿ կանոնադրության ու ընդհանուր միջազգային իրավունքի համաձայն գործելու պարտավորության մասին , հատկապես երբ խոսքը խաղաղության ու անվտանգության հարցերի մասին է։

Ավելի վաղ ԱՄՆ ՊՆ-ն հայտնել էր , որ հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսում ու Հոմսում երեք նշանակետերի վրա, որոնք կապակցված են քիմիական զենքի մշակման ու արտադրության հետ։ Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ Սիրիայում արձակվել է ավելի քան 100 հրթիռ։ Ռուսաստանն ու ՍԻրիան հերքում են ապրիլի 7-ին սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մասին մեղադրանքները։ Այսօր քաղաքում պետք է իր աշխատանքները սկսեր Քիմիական զենքն արգելող կազմակերպության առաքելությունը։