Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը ողջունել է երկրի մասնակցությունը Սիրիայի ուղղությամբ իրականացված հարվածներում։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել իր թվիթերյան էջում։
«Ողջունում եմ Սիրիայի հիմնական քիմիական օբյեկտների ուղղությամբ Մեծ Բրիտանիայի հարվածները մեր ամերիկյան եւ ֆրանսիական դաշնակիցների հետ համատեղ։ Աշխարհը միասնական է ցանկացած՝ հատկապես խաղաղ բնակիչների դեմ կիրառվող քիմիական զենքի նկատմամբ տածած նողկանքի հարցում»,-գրել է Ջոնսոնը։
Welcome the news of UK military strikes against major chemical weapons facilities in Syria alongside our US and French allies. The world is united in its disgust for any use of chemical weapons, but especially against civilians
— Boris Johnson (@BorisJohnson) 14 апреля 2018 г.
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սիրիայի ուղղությամբ արեւմտյան կոալիցիայի ռազմական հարվածին այլընտրանք չի եղել։ Վարչապետը հարձակումն անվանել է «ազդանշան յուրաքանչյուրի համար», որը կորոշի քիմիական զենք կիրառել։




























