Աֆղանստանում բնակելի տան վրա հրթիռ է ընկել, արդյունքում 4 երեխա է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Հիլմենդ նահանգում:

AP-ն, վկայակոչելով տեղական վարչակազմի ներկայացուցչին, գրում է, որ մեկ երեխա էլ վիրավորվել է: Ոչ ոք առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Իշխանությունները, սակայն, կասկածում են, որ հարձակումն իրականացրել են նահանգի մեծ մասը վերահսկող թալիբները: