Լոնդոնի մետրոյում հարձակվել են կնոջ վրա այն բանի համար, որ նա խոսել է իսպաներեն։ Ինչպես հաղորդում է Independent-ը, 24-ամյա աղջկա վրա հարձակվել են երկու կանայք, նրանք մազերից բռնած քարշ են տվել աղջկան եւ նետել կառամատույցում։ Կանանց դուր չէր եկել, որ աղջիկը ընկերների հետ խոսել է իսպաներենով։

Նրան սկսել են բղավել՝ հայտարարելով, որ «Անգլիայում պետք է խոսել անգլերեն»։ Ոստիկանությունը համարում է, որ այդ հարձակումը հանցագործություն է ռասայական ատելության հողի վրա։