Ապրիլի 15-ին, ժամը 04:43-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձրել է միակողմանի երթեւեկելի:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին թափվել են տարբեր չափերի չորս քարեր (մոտ 1 խմ), ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. մաքրման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ սահմանել հերթապահություն մինչեւ ՃՇՇ-ի աշխատակիցների ժամանելը:
Ժամը 06:41-ի սահմաններում «Եղեգնաձորի ՃՇՇ» աշխատակիցների կողմից հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է քարերից:




























