ԱՄՆ-ում վատ եղանակի զոհ է դարձել 3 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Երկրի որոշ շրջաններում ուժգին ձյուն եւ սառցախառն անձրեւ է տեղում, նկատվում են նաեւ քամու ուժգին հոսանքներ: Լուիզիանա նահանգում ծառը տապալվել է շարժական տան վրա եւ սպանել տանը քնած 2-ամյա աղջկան: Վիսկոնսին նահանգում կինը միկրոավոբուսի ղեկին ընթացել է սացակալած ճանապարհով, կորցրել է կառավարումը եւ դուրս եկել հանդիպակաց ուղեմաս՝ բախվելով ամենագնացի: Միկրոավտոբուսի վարորդը մահացել է, ջիպի տուժած վարորդին եւ 3 ուղեւորներին հոսպիտալացրել են:
Wow! What a winter storm we're having in Toronto right now!!#SaturdayThoughts #Winter #Weather #IceStorm #Toronto #onstorm
Դրանից զատ, զոհվել է մի բեռնատարի վարորդ, որը Նեբրասկա նահանգի արեւմտյան հատվածի մայրուղում կորցրել է կառավարումը եւ բախվել ճամփեզրին կանգնած քարշակին: Արքանզաս նահանգում ուժգին քամու հետեւանքով տուժել է առնվազն 4 մարդ: Քամին արմատախիլ է արել ծառերը, շրջել մեքենաները եւ կտրել էլեկտրահաղորդման գծերը: Վատ եղանակի պատճառով Մինեսոտա նահանգի Մինեապոլիս եւ Սենթ Փոլ քաղաքների օդանավակայաններում չեղյալ է համարվել 400 չվերթ:
Ավելի վաղ Տորոնտոյում եւս վատ եղանակի պատճառով չեղյալ էին համարվել ժամանող 210 եւ մեկնող ավելի քան 220 ավիաչվերթներ:




























