Ապրիլի 15-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 68 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զ. Քանաքեռցու եւ Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկների մոտակայքում «Nissan Tida» մակնիշի 35 PV 633 պետհամարանիշի վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Պ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակի հենակին, ինչի հետեւանքով վերջինս շրջվել է: Ա. Պ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




























