Մեծ Բրիտանիայի Էսեքս կոմսությունում BMW մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 6 մարդու, հայտնում է EssexLive պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Տուժողները երիտասարդ տղաներ են: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Մնացյալ հինգը եւս հոսպիտալացվել են՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով:

Ականատեսների խոսքով՝ վարորդը կորցրել է կառավարումը եւ մխրճվել հետիոտնի խմբի մեջ:

Ոստիկանությունը մասնակի փակել է բնակավայրի առափնյա հատվածը, որտեղ պատահարը տեղի է ունեցել: Իրավապահ մարմինները կատարում են տեղի ունեցածի հետաքննություն: