Air China-ի օդուղեկցին պատանդ վերցրած ուղեւորը տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Այս մասին նշվում է Չինաստանի Հենան նահանգի ոստիկանության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CA1350 չվերթն իրականացնող ինքնաթիռը օդ էր բարձրացել Հունան նահանգի Չանշա քաղաքից տեղական ժամանակով 8:40 եւ պետք է վայջէջք կատարեր 11:00-ին Պեկինի միջազգային օդանավակայանում: Սակայն թռիչ՝ի ժամանակ ուղեւորներից մեկը պատանդ է վերցրել օդուղեկցին՝ սպառնալով սպկատարել Hunan նահանգի Changsha քաղաքից ժամը 8.40 եւ ստիպված էր ժամը 11.00-ին Պեկինի միջազգային օդանավակայանում: Սակայն թռիչքի ընթացքում ուղեւորներից մեկը վերցրել է թռիչքային անձնակազմի պատանդը, սպառնացով գրիչով սպանել նրան:

Ինքնաթիռի անձնակազմն անվտանգության նկատառումներով որոշում էր կայացրել արտահերթ վայրէջք կատարել: Ինքնաթիռը վայրէջք էր կատարել Հենան նահանգի Չժենչժոու քաղաքի օդանավակայանում տեղական ժամանակով 9:58:

Իրավապահները հայտնել են, որ կասկածյալը Հունան նահանգի 41-ամյա բնակիչն էր: «Նախաքննության տվյալներով՝ թռիչքի ժամանակ կասկածյալի մոտ հոգեկան հիվանդության նոպա է սկսվել: Նա, սպառնալով գրիչով, պատանդ է վերցրել օդուղեկցին, ինչն էլ հանգեցրել է արտահերթ վայրէջքին»,- նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հավելել են ոստիկանությունում:

Air China-ի օդանավն արտահերթ վայրէջք է կատարել ուղեկցորդի վրա հարձակման պատճառով