Ապրիլի 15-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (1980 թ. ծնված Ս. Շ.) դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բուսաբանական այգու պատին: ՃՏՊ-ի հետեւանքով պատը փլուզվել է (մոտ 6 քմ), իսկ ավտոմեքենան` հայտնվել այգու տարածքում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի գոտի:
Տուժածներ չկան:




























