Հայաստանին հաջողվել է սերտ եւ լավ հարաբերություններ պահպանել ԵՄ երկրների եւ հենց ԵՄ-ի հետ: Այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջադրել է իր թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Մենք սերտ եւ լավ հարաբերություններ ենք պահպանել՝ չմոռանալով այլ ինտեգրացիոն միություններում ստանձնած պարտավորությունների մասին: Մենք ազնիվ էինք բանակցություններում եւ արել ենք այն, ինչի մասին ասել ենք: Մենք չենք փորձել որեւէ մեկին ստել, մեկի հաշվին առաջ անցնել մյուսից: Դա մեր մոտեցումը չէ: Հայաստանի համար «կա՛մ, կա՛մ» ընտրությունն անընդունելի է: «Եւ-եւ»-ը մեզ գոհացնում է: Այսօր, լինելով ԵԱՏՄ-ի անդամ, մենք լավ հարաբերություններ ունենք Եվրամիության եւ Եվրոպայի երկրների հետ: Եվ այս մասին, ի դեպ, ասվել է Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ, որտեղ եւ՛ ռուսական կողմը, եւ՛ Եվրամիությունը Հայաստանը նշեցին՝ որպես երկխոսությանը միշտ պարաստ օրինակելի երկիր», - ասել է Սերժ Սարգսյանը:
Մենք ազնիվ ենք եղել ԵՄ-ի հետ բանակցություններում. Սերժ Սարգսյան
Պատմություն
Թեմա




























