Ապրիլի 16-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ն-ին կարճատեւ տեսակցության այցելած քաղաքացի Վ. Ս.-ին ենթարկել են անձնական խուզարկության:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային տոպրակով եւ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման կոշտ եւ մանրեցված կասկածելի զանգվածի խառնուրդ՝ ընդհանուրը 1.9 գրամ քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր: