Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հետընթաց ապրեց ինքնիշխանության ոլորտում։ Այդ մասին Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

«Ձեր քաղաքական իշխանությունը այդպես էլ չհասկացավ՝ ինչ է նշանակում քաղաքական պատասխանատվություն։Դ ուք այդպես էլ չունեցաք հաշվետվողականություն, հետեւողականություն։ Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բացատրել մեկ բառով՝ կիսատ։ Դուք մեղավոր եք երկրի կառավարումը ձախողելու։ Մեղավոր եք, Հայաստանում ամեն երրորդ մարդը աղքատ է, գործազուրկ, պարտք է բանկերին։ Մեղավոր եք, որ հասարակությունում կա ծայրաստիճան բեւեռացում, անվստահություն»,- ասել է Գորգիսյանը։

«Մեղավոր եք, որ օր օրի պոչամբարների պատճառով ավելանում է հիվանդների թիվը։ ՀՀ քաղաքացիներն ունեն 7 մլրդ դոլար պարտք։ Երիտասարդները քլում են Հայաստանը։ Արտագաղթել է 378 հազար քաղաքացի։ Մեղավոր եք քաղաքական համակարգի դեգրադացիայի համար, առողջ բանավեճերի բացակայության համար։ Ձեր կուսակցությունում չկան նույնիսկ պայմաններ, որ փոխարինեն ձեզ։ Մեղավոր եք, որ ստիպված եք քաղաքական գործիչներ ներմուծել արտերկրից»,- ասել է Գորգիսյանը։

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հետընթաց ապրեց ամենակարեւորում՝ ինքնիշխանության ոլորտում։ «Մի գիշերում մտաք ԵԱՏՄ, խայտառակ գազային պայմանագիր ստորագրեցիք»,- նշել է Գորգիսյանը։