Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 2:30-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից բաժին բերման են ենթարկել Սերոբ Գ.-ին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
18-ամյա Սերոբը 2017 թվականի դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի (բռնաբարությունը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:




























