Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից ապրիլի 16-17-ին բացահայտվել է հանցագործության 11 դեպք: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, յուրացման կամ վատնման եւ խարդախության 2-ական, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության եւ պաշտոնական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: