Ոստիկանության մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի: Սա պարզել են Երեւան քաղաքի ոստիկանության բաժիններ այցելած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ միջոցներ են ձեռնարկվում՝ նրանց պահելու հիմքերը պարզելու եւ դրա հիման վրա իրավական անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Նշվում է, որ Երեւանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետեւում է դրանց ընթացքին: Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, եւ թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում: