Լոս Անջելեսից հայը «Medicare» համակարգով խարդախությանը մասնակցելու համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

54-ամյա Ահարոն Քրքաշարյանը, որն իրեն մեղավոր է ճանյաչել, պետք է նաեւ 484556 դոլար փոխհատուցում վճարի, հաղորդում է  «Los Angeles Daily Mail»-ը:

Քրքաշարյանն աշխատել է հիվանդներին տեղափոխելու ծառայություն մատուցող մասնավոր ընկերություններից մեկում: Նա իրեն մեղավոր է ճանաչել ընկերության մյուս աշխատակիցների հետ խարդախ սխեմային մասնակից լինելու համար: Նրանք կանչի դիմումներ են ներկայացրել այն մարդկանց համար, որոնք օգնության կարիք չեն ունեցել:

Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ ընկերության սեփականատեր Թորոս Օնիկ Երանոսյանի, գլխավոր տնօրեն Օքսանա Լուցեյկոյի, ընկերության աշխատակից Քրիստիան Էրնանդեսի եւ ընկերության նախկին աշխատակից Մարիա Էսպինոզայի դեմ: Նրանք բոլորը նույնպես ընդունել են իրենց մեղքը: