Ապրիլի 17-ին, ժամը 17:54-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթեւեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել են 7 քար. երթեւեկությունը վերականգնված է: