Կանզասում 14-ամյա դեռահասը տեսախաղի ժամանակ իր 13-ամյա եղբորը կրակելու համար կալանավորվել է:
AP հաղորդմամբ՝ փոքր եղբորը կյանքին վտանգ չսպառնացող լուրջ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Նրան մեղադրանք է ներկայացվել հրազենի տիրապետման եւ մարիխուանա պահելու համար: Ոստիկանությունը դեռ չի պարզել՝ կրակոցը պատահական, թե մտածված է եղել:




























